ՀայաստանՔաղաքականություն

Գյումրու քաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև՝ կրկին քրեակատարողական հիմնարկ

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին նոյեմբերի 7-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ այս պահին դեռևս չի ստացել բժշկական փաստաթղթերը, որպեսզի պարզի, թե ինչ հիմնավորմամբ է Ղուկասյանը դուրս գրվել հիվանդանոցից։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը նախօրեին տեղափոխվել էր հիվանդանոց՝ քրեակատարողական հիմնարկից։ Ըստ փաստաբանի՝ նա շաքարային դիաբետ ունի, շաքարի մակարդակը հասել էր մինչև 19, և կար կորոնարոգրաֆիայի անհրաժեշտություն։

Փոստանջյանը նշել է, որ այժմ մեկնում է քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցության, և առողջական վիճակի մանրամասները կհայտնի ավելի ուշ։