ԱրցախՀայաստանՌազմականՔաղաքականություն

Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը հայտարարություն է տարածել՝ սխալների ու պատասխանատվության մասին

Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր «պոռոտախոս ինքնակոչ» ղեկավարը, ով հետո հրաժարվել է իր պատասխանատվությունից:

Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է, թե ինքը ինչպես կվարվեր 44-օրյա պատերազմի օրերին`

— «Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի»։

— «Նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կպարզեի՝ արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության»։

— «Արդյո՞ք նույն պատրաստականության եք բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները»։

Սարգսյանը ընդգծել է, որ առաջնայինն արագ արձագանքն է՝ դիրքերի համալրումը, հակաօդային ու հրետանային միջոցների տեղաշարժը, և անհրաժեշտության դեպքում առաջինը օգտագործել հզոր սպառազինությունը, այդ թվում՝ անօդաչու սարքերը ու գիշերային դիտարկման սարքավորումները:

Մի քանի օր առաջ Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել նաև ուղերձով, որտեղ ընդգծել էր՝

— «Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն»։

— «Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում»։

Սերժ Սարգսյանը չի ներկայացնում նոր փաստաթուղթ կամ հետաքննության արդյունք, այլ քաղաքական գնահատական է տալիս և հիշեցնում՝ ժամանակին պատրաստվել է պետք ու ապահովել բանակի հզորությունը: