ԱշխարհՀայաստանՏնտեսությունՔաղաքականություն

Օրբելի ֆորումի ժամանակ քննարկվել է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլը

Օրբելի 2025 ֆորումի ժամանակ մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, երկրների միջև համագործակցության զարգացման և Նախիջևանի ուղիների բացման հնարավորությունները:

Ermenihaber-ի փոխանցմամբ, Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային համաժողովին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի նախագահ Օղուզհան Աքյեները նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան փորձել է Հայաստանը ներգրավել այնպիսի ձևաչափի, որը միաժամանակ ինտեգրված է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգին։ Ըստ նրա՝ հարաբերությունները հիմա բարելավվում են, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցը Հայաստան կախված է այն հարցերից, թե արդյոք հարաբերությունները կհասցվեն անհրաժեշտ մակարդակի։ Աքյեները շեշտել է, որ տարածաշրջանային ինտեգրման և խաղաղության գործընթացը սկսվել է և օգտակար կլինի ոչ միայն երեք երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Նաեւ կլուծվեն Նախիջևանի և լոգիստիկ ուղիների հետ կապված խնդիրները։

Ֆորումը մի քանի օր շարունակվել է և այսօր քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման։ Մասնակիցները ընդգծել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացները ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում։Քննարկվել է , թե ինչպես կարող են  Ասիայի, Միջին Արևելքի և ԵՄ երկրները օգնկպ  տարածաշրջանի կայունության ու տնտեսական աճի ապահովման գործում։