Խաչիկում շարունակվում են շինարարական աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Քննարկում էինք Խաչիկ բնակավայր տանող ճանապարհի հիմնանորագման տարբերակները»:
Խաչիկում ընթացքի մեջ է սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամի ծրագրով 40 տան կառուցումը։ Փաշինյանը այցելել է շինարարական վայրերը, զրուցել բնակիչների հետ և հետաքրքրվել, թե ինչպես է ընթանում աշխատանքը, մասնագետները նշել են,որ շինարարական աշխատանքները կատարվում են ըստ գրաֆիկի:
Նորավանքից Խաչիկ տանող ճանապարհը ներկայումս գրունտային է, և քննարկվել է դրա ասֆալտապատման հնարավորությունը՝ տեղաշարժը հեշտացնելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստանձնելու է ճանապարհի վերանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում մարզի բնակիչնեն ու այցելուները կկարողանան ավելի արագ տեղաշարժվել :
Այս կիրակի Փաշինյանը մասնակցել է Խաչիկ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացված պատարագին:
