Բուժաշխատողների համար ID քարտեր են նախատեսվում․ ներկայացվել է նախատիպը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջապահական համակարգում ներդրվող բուժաշխատողների միասնական ռեգիստրի շրջանակում նախատեսվում է բժիշկներին տրամադրել հատուկ ID քարտեր։ Նախարարը սոցցանցի իր էջում հրապարակել է քարտի նախատիպը՝ նշելով, որ այն կարող է օգտագործվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ մասնագիտական բնույթի նույնականացման համար։
Գրառման մեջ կոչ է արել բուժաշխատողներին ներկայացնել իրենց դիտարկումները քարտի դիզայնի, տվյալների ներկայացման ձևաչափի և հնարավոր լրացումների վերաբերյալ։ Ըստ նախարարության՝ քննարկումների արդյունքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, որպեսզի վերջնական տարբերակը համապատասխանեցվի ոլորտի պահանջներին և բժշկական համայնքի ակնկալիքներին։
Նախագիծը դիտարկվում է որպես քայլ՝ առողջապահական համակարգում մասնագիտական տվյալների հաշվառումը միասնականացնելու և բժիշկների նույնականացումը պարզեցնելու ուղղությամբ, որ օտար երկրում կարիք չլինի ներկայանալու այլ քարտի միջոցով նույնականացումը ավելի արագ լինի:
