ՀայաստանՏնտեսությունՔաղաքականություն

Պետությունը երիտասարդ ընտանիքներին կօգնի տուն գնել

Կառավարությունը որոշել է նոր ֆինանսավորում հատկացնել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, որն օգնում է ընտանիքներին բնակարան գնել՝ սուբսիդավորելով վարկի տոկոսադրույքի մի մասը։ Սա հնարավորություն է տալիս նվազեցնել ամսական վճարները և բնակարան ձեռք բերել ավելի մատչելի գնով ։


Ըստ պաշտոնական տվյալների, ծրագրից արդեն օգտվող շուրջ 7589 ընտանիք կշարունակի ստանալ պետական աջակցություն և չի կորցնի իր սուբսիդիան. հիպոթեքային վճարումները նրանց համար կմնան ավելի ցածր, քան սովորական շուկայական պայմաններում։ Սակայն ՎՎԿ ՓԲԸ-ի կանխատեսումներով՝ այս աջակցությունը կշարունակվի, եթե ԿԳՄՍ-ն 2025 թվականին նախատեսված գումարը ավելացնի:

Բացի այդ, ծրագիրը կկարողանա աջակցել նաև նոր 690 ընտանիքի, որոնք պատրաստվում են առաջին անգամ օգտվել սուբսիդավորված հիպոթեքից։

Ծրագրում ընդգրկված են նաև մոտ 72 ընտանիք, որոնք բնակարան են ուզում ձեռք բերել նորակառույց շենքերում և կկարողանան օգտվել առավել շահավետ պայմաններից։

Այս որոշմամբ կառավարությունը փորձում է թեթևացնել երիտասարդ ընտանիքների բնակարանային հոգսերը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ունենալ սեփական բնակարան՝ առանց ծանր վարկային բեռի։