ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Բաքուն բողոք է ներկայացրել Միջազգային դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիային

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Միջազգային դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիային՝ Իտալիայում անցկացված Tour de Ski մրցաշարի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը մրցումների ժամանակ իր մարզահագուստի վրայից կպչուն ժապավենով փակել էր «Ադրբեջան» գրությունը։ Միջադեպից հետո ֆեդերացիան տուգանել էր մարզիկին՝ համարելով, որ այդ քայլը հակասում է միջազգային մրցումների ընթացքում գործող կանոններին։

Ի պատասխան դիմումի՝ կառույցից նշել են, որ նման դեպքերի նկատմամբ կիրառվող բոլոր քայլերն ու միջոցները կարգավորվում են ներքին ընթացակարգերով, իսկ խախտումների կրկնվելու դեպքում հնարավոր են համապատասխան պատժամիջոցներ և տուգանքներ։

Ըտտ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության՝ սպորտի ապաքաղաքականացումը, ինչպես նաև էթնիկական ատելության, ռասիզմի և այլ բացասական դրսևորումների բացառումը պետք է լինեն բոլոր մրցումների հիմնարար պայմաններից մեկը։

Անցած տարվանից Միջազգային դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի և Ադրբեջանի միջև հաստատվել է համագործակցություն՝ ձմեռային տուրիզմի զարգացման նպատակով։ Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի ժամանակ Ադրբեջանը հովանավոր երկիր էր։

Մարինա Գրիգորյան