ՀայաստանՔաղաքականություն

Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը համատեղ զննվել է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ զննում են իրականացրել Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի վրա:

Զննման հիմնական նպատակը եղել է երկաթուղային հատվածի տեխնիկական վիճակի գնահատումը՝ հատուկ շինարարական տեխնիկայի համար անվտանգ շահագործումն ապահովելու և ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Զննման ընթացքում կողմերը փոխանակվել են կարծիքներով և դիտարկումներ են ներկայացրել երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մասնակցելով 2026 թվականի պետբյուջեի քննարկմանը, նշել էր, որ ապաշրջափակումն իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի «Երասխ-Սադարակ» հատվածը։ Այն ևս պետք է ապաշրջափակվի և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման։

Մարինա Գրիգորյան