Կարմիր խաչն այցելել է Բաքվում պահվող հայ գերիներին՝ յոթ ամիս դադարից հետո
2025 թվականի դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերիներին։ Այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Այցը Կարմիր խաչի Ժնևյան գրասենյակի անունից իրականացվել է յոթ ամիս դադարից հետո։
Սահակյանի խոսքով՝ այցը դրական ազդեցություն է թողել թե՛ գերիների, և թե՛ նրանց ընտանիքների վրա։ Այցի ընթացքում նաև վերցվել են նամակներ, որոնք փոխանցվել են գերիների ընտանիքներին։
Միաժամանակ, Սահակյանն ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանը մեկուսացված է և զրկված է շաբաթական մեկ զանգի հնարավորությունից։
Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև մյուս բանտարկյալներին, արգելվել է Աստվածաշունչ կարդալը, ինչպես նաև կրոնական սիմվոլների պահպանումը:
