ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կմիանա Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»՝

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ միանալու «Խաղաղության խորհրդին»՝ որպես հիմնադիր անդամ։

«Խաղաղության խորհուրդը» նախաձեռնություն է, որը, ըստ ամերիկյան կողմի, նպատակ ունի ներգրավելու տարբեր աշխարհամասերի առաջնորդների գլոբալ հակամարտությունների կարգավորման գործընթացում։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը նմանատիպ հրավեր էր ուղարկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով նրան ևս միանալ խորհրդին՝ որպես համահիմնադիր։

Ավելի վաղ Մոսկվան հայտնել էր, որ հրավեր է ստացել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Խորհրդին միանալու հրավեր է ուղարկվել տարբեր աշխարհամասերի երկրների ներկայացուցիչների։ Մասնավորապես՝ Ուկրաինան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Եգիպտոսը, Հորդանանը, Բահրեյնը և Օմանը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան և Պարագվայը։ Ցանկում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքիան և Եվրոպական հանձնաժողովը։

Նախատեսվում է, որ նախաձեռնության շրջանակում տեղի կունենա կանոնադրության ստորագրման արարողություն՝ այս հինգշաբթի՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում։

Մարինա Գրիգորյան