ՀայաստանՔաղաքականություն

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործը ուղարկվել է դատարան

Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով չորս անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2026 թվականի հունվարի 21-ին։

Խոսքը վերաբերում է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերին, երբ, ըստ վարույթի նյութերի, կազմակերպվել և ղեկավարվել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, գույքի վնասմամբ ու ոչնչացմամբ, ինչպես նաև ոստիկանների նկատմամբ ուժի կիրառմամբ։

Դատարան ուղարկված գործով մեղադրյալների թվում է Վարդան Ղուկասայանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև համայնքապետի ազգական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ, որը Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի օգնականն է։ Ըստ մեղադրանքի՝ նա անցել է իր ծառայողական լիազորությունները և մասնակցել զանգվածային անկարգությունների կազմակերպմանը։

Գործով մեղադրյալ է նաև Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ Նրան վերագրվում են ծառայողական լիազորությունների չարաշահման և զանգվածային անկարգությունների կազմակերպման դրվագներ։ Չորրորդ մեղադրյալ Արտյոմ Մկտրչյանը նույնպես մեղադրվում է այդ հատկանիշներով։

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են իրավասու դատարան՝ դատական քննության համար։