Հայաստան-Վենետիկի հանձնաժողով համագործակցություն
Արտաքին գործերին նախարարության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում հունվարի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ։
Միրզոյանը շնորհավորել է Կարպատիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավունքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական բարեփոխումները և մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է հանձնաժողովի ներդրումը տարբեր իրավական նախաձեռնությունների առնչությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև թվային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմների մշակմանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, սկզբում ուներ 18 անդամ երկիր։ Շուտով Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրները միացան Վենետիկի հանձնաժողովին և 2002 թվականից ոչ եվրոպական երկրները նույնպես կարող են դառնալ հանձնաժողովի անդամ։
