Սամվել Կարապետյանը «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Հզոր Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը։ Հայտարարությունն արեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ուժեղ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն՝ կառավարչական հմտություններով և միջազգային կապերով։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց նաև, որ ընտրություններում հաղթելու դեպքում 20 օրվա ընթացքում Ազգային ժողովում 2/3 ձայներով նախաձեռնելու են Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն, որը վերաբերում է վարչապետի ընտրության կարգին։

Ըստ նրա՝ այդ փոփոխությունը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, ընտրվել վարչապետ։

Մարինա Գրիգորյան