ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ կգումարվի
Ֆրանսիայի և Բահրեյնի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր ժամը 21:00-ին կգումարի արտահերթ նիստ՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը քննարկելու համար։ Նիստը նախագահելու է Մեծ Բրիտանիան, քանի որ այս ամիս նա է Խորհրդի նախագահը։
Միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը դատապարտել է տարածաշրջանում ուժի կիրառումը և կոչ արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը։ Նիստին մասնակցելու են բոլոր 15 անդամ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը։ Վերջիններս նույնպես պահանջել են արտահերթ հանդիպում կազմակերպել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի պատճառով։
Ռուսաստանի հայտարարության համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ԱՄՆ-ից և Իսրայելից պահանջվելու է անմիջապես դադարեցնել «կանոնները խախտող և լարվածություն ստեղծող գործողությունները» և անցնել քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը։
Նիստին մասնակցելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Ավելի վաղ նա դատապարտել էր Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան և ընդգծել միջազգային խաղաղության ու անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը։

