Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի արտգործնախարարին․ ի՞նչ են խոսել

Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբ#բաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսպանություն Հայաստանումը։

Հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների զոհվելու կապակցությամբ։ Նա նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Միրզոյանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը կստանա դիվանագիտական հանգուցալուծում։

Իր հերթին Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, դրանք բնութագրել է որպես Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիա։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նա նաև նշել է, որ ներկայումս Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով