Ուսանողը կորոշի, թե երբ ավարտի բուհը և ինչ առարկա ուսումնասիրի
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի համաձայն՝ առաջարկվում է հնարավորություն տալ, որ ուսանողը ձևավորի իր կրթական ծրագիրը և որոշի սովորելու տևողությունը:
Ըստ նախագծի՝ հնարավոր կլինի որոշ առարկաներ սովորել այլ հաստատություններում, իսկ դիպլոմը կտրամադրի հիմնական բուհը։ Ցանկացած դիմորդ միասնական ընդունելության քննություններից առաջ պետք է ունենա հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից առնվազն լավ գնահատական, որը կստանա արտաքին գնահատման ժամանակ։ Քննությունների կազմակերպման մեխանիզմները կորոշեն բուհերը։
Առաջարկվող նախագծով՝ ուսանողներն իրենք են ձևավորվելու իրենց կրթական ծրագիրը, որը կարող է խնդիրներ առաջացնել։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ երբ ուսանողին տալիս են ինքնուրույն գործելու հնարավորություն, ուսանողը ոչ թե սովորում է, այլ աշխատում։ Չնայած այս ամենին՝ փորձագետը դրական է համարում այս նախագիծը։