Իրանի պարտությունը կարող է վնասել Հայաստանին․ Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի նշել է, որ Իրանի թուլացումը կամ պարտությունը ընթացող պատերազմի ընթացքում վնաս կարող է հասցնել նաև Հայաստանին։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դա իր վերլուծությունն է, ոչ թե դեսպանական հայտարարություն։
Պատմության ընթացքում որոշ երկրների հայատյաց նկրտումները դեռ առկա են, և մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ Իրանը այս պատերազմում պարտություն չկրի, և Հայաստանն էլ վնաս չկրի,– ասաց Շիրղոլամին։
Դեսպանը շեշտեց, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շահեկան են բոլորի համար և հույս հայտնեց, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունն պահպանվելու են։ Նա ընդգծեց, որ Հայաստանի հարավային հատվածով անցնող «TRIPP» ճանապարհը չպետք է օգտագործվի Իրանի դեմ որևէ ծրագրի համար։
Նա ամփոփել է հետևյալ խոսքերով․ «Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն ու Իրանը դարավոր բարեկամներ են»։
Հիշեցնենք՝ «TRIPP» նախագծի նպատակն է Հայաստանի հարավային հատվածով ռազմավարական տարանցիկ ճանապարհ ապահովել, որն Ադրբեջանի առևտրային հասանելիություն կտա դեպի Նախիջևան։

