Մեկնարկում է «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցույթի հայտերի ընդունումը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող «Ամսվա լավագույններ» (մարտ) փուլի հայտերի ընդունումը:
Հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ ժամը 18:00-ն։
Մրցույթին կարող են դիմել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողներն ու ղեկավար կազմը։
Մրցույթն անցկացվում է 13 անվանակարգերում, որոնք ընդգրկում են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև ՏՄԱԿ-ների մասնագետներին՝ ներառելով լավագույն տնօրեններին, տնօրենի տեղակալներին, ուսուցիչներին (7 բնագավառում), դասվարներին, խմբակավարներին, ուսուցչի օգնականներին, հոգեբաններին, մեթոդիստներին, դաստիարակներին, սոցիալական և հատուկ մանկավարժներին։
Հայտերը պետք է ներկայացնել հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին):

