ՀայաստանՍնունդ

Հայաստանը կմասնակցի «World Food India 2024» միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանը կմասնակցի Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին։ 11 հայկական ընկերության արտադրանքներ կցուցադրվեն մեկ միասնական տաղավարում՝ սկսած ալկոհոլային խմիչքներից մինչև վերամշակված սնունդ։

Այս տարի ցուցահանդեսին ներկայացվելու են 9 երկրի ազգային տաղավարներ: Միջոցառմանը մասնակցելու են 30 երկրների առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչներ և մոտ 15000 այցելուներ։

Ցուցահանդեսից բացի նախատեսվում է իրականացնել նաև տարբեր հանդիպումներ և գործարար քննարկումներ։

Մասնակից երկրներին միասնական տաղավարները տրամադրվելու են անվճար։ Ծրագիրը հոգալու է նաև մասնակից երկրների կացության և ճանապարհային ծախսերը։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Սաթենիկ Ավետիսյան