Հայաստան-ԵՄ շփումներ՝ Մերձավոր Արևելքի և խաղաղության օրակարգի շուրջ
Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի խնդիրներին:
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի մոտեցումները խաղաղության օրակարգի առաջմղման հարցում և շեշտել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում կա լայն աջակցություն:
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարևորել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացմանը պատրաստությունը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ օրակարգի ակտիվ առաջմղումը:

