
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հաստատել է, որ Ադրբեջանի դեսպանից սպառնալիքներ է ստացել:
Ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին և ԵՄ-ին։ Ընթանում է հետաքննություն։ Արձագանք չկա,- ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Politico-ն գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի պատվին՝ հոկտեմբերի 29-ին, Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Տոնին հատուկ ուշադրություն է դարձվում Թուրքիայի մշակութային և քաղաքական ձեռքբերումներին։