
Իրանը պահանջում է առանց որևէ նախապայմանի տարածաշրջանից վերացնել զանգվածային ոչնչացման զենքերը
Նյու Յորքում «ՄԱԿ-ի նպատակների ամրապնդում» նիստում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պահանջում է առանց որևէ նախապայմանի տարածաշրջանից վերացնել զանգվածային ոչնչացման զենքերը։
Իրանի նախագահը դատապարտել է իսրայելական ռեժիմի գործողությունները պաղեստինցիների դեմ՝ համարելով Գազայում կրակի դադարեցումը որպես համաշխարհային խաղաղության և զարգացման նախապայման։
Ըստ Փեզեշքիանի՝ ոչ մի փաստաթուղթ չի ծառայի խաղաղության և զարգացման երաշխիք՝ առաջ բերելով Գազայում սպանված խաղաղ բնակիչների, պետական ահաբեկչության փաստերը։
Իրանը պահանջում է ուժեղ, միասնական, անվտանգ և կայուն տարածաշրջան, որտեղ տարածաշրջանի երկրների ռեսուրսները կօգտագործվեն տնտեսական և սոցիալական զարգացման (իրականացման) ուղղությամբ սիներգիայի և ընդհանուր խնդիրների լուծման համար»։
Իրանի նախագահը անդրադարձել է Իրանի ներդրմանը տարածաշրջանային կայունության հարցում, ԱՄՆ-ի և դաշնակից երկրների կողմից Իրանի և այլ երկրների հանդեպ միակողմանի պատժամիջոցներին՝ այն համարելով կայուն զարգացման խոչընդոտ։
Շուշան Ասրյան