Հռոմի պապի առաջին կանգառը Թուրքիայում է
Հռոմի Լևոն 14-րդ պապը իր արտասահմանյան առաջին ուղևորության շրջանակներում ժամանել է Թուրքիա։ Նա Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Պապի աշխատանքային ծրագրում ընդգրկված են մի շարք կարևոր այցեր։ Մասնավորապես՝ նա կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի Պոլսո Հայոց պատրիարքություն, կհանդիպի պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և կաղոթի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։
Պապը նաև նախատեսում է մեկնել Իզնիկ՝ հին Նիկեա քաղաք, որտեղ կմասնակցի Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառումներին։
Հարկ է նշել, որ երեկ Պոլսի Հայոց պատրիարքարանը տեղեկացրել էր՝ պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի նախագահի հրավերով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Հռոմի պապի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
