Իշխանական վերնախավը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր
Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների և աջակիցների հետ ուխտերթով հասավ Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որտեղ նա ելույթ ունեցավ։
Մինչ երթի մեկնարկը քաղաքական էլիտան հավաքվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ մասնակցելու Սուրբծննդյան պատարագին, որը մատուցում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Վերջինս օրեր առաջ մի շարք եպիսկոպոսների հետ ստորագրել էր եկեղեցու բարենորոգման ծրագիրը։
Եկեղեցում էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ ներկայացուցիչներ։
