Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարան է դիմել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով հանդես եկող հոգևորականներից մեկը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան), դատարան է դիմել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, որով նա ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Հայցադիմումը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Ավելի վաղ մի շարք բարձրաստիճան հոգևորականներ հանդես էին եկել կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ պահանջը ներկայացնող 10 եպիսկոպոսներ հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին և հրապարակել էին գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ՝ կազմակերպչական հարցերով զբաղվելու նպատակով։
