ԿրոնՀայաստան

Նոր նշանակումներ Եկեղեցում

Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ տեղի են ունեցել մի շարք նշանակումներ և ազատումներ։

Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։

Հայրապետական տնօրինությամբ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է իր պաշտոնից, իսկ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հրապարակավ ողջունել էր վարչապետի և տասը եպիսկոպոսների մասնակցությամբ ձևավորված Համակարգող խորհրդի ստեղծումը՝ հայտարարելով, որ միանում է նրանց նախաձեռնությանը, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ներկայացված քարտեզը։

Մարինա Գրիգորյան