ԿրոնՀայաստան

Ռազմական ոստիկանությունը հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Այսօր առավոտից ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին հսկվում է Ռազմական Ոստիկանության մեքենայի կողմից:

Այս մասին հայտնել է Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ նշելով, որ եկեղեցին պատկանում է Մայր Աթոռին։

Քահանան ահազանգելում է, որ այս քայլը կարող է ուղղված լինել հոգևորականների՝ եկեղեցի մուտքը խոչընդոտելուն:

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդությունը: Այս մասին, նախքան նախարարի պարզաբանումը, խոսել էր կրկին Տեր Պսակը՝ նշելով, որ այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։

ՊՆ-ից պարզաբանում են՝ քանի որ նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է։

Մարինա Գրիգորյան