Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին վիրահատվել է
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին ենթարկվել է վիրահատության։ Տեղեկությունը հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
Նրա խոսքով՝ իրականացված միջամտությունը եղել է ուրոլոգիական բնույթի։ Վիրահատությունը հաջող է անցել։ Ներկայումս սրբազանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Չարչյանը նշել է, որ առնվազն երկու շաբաթ է պետք Աջապահյանի վերականգնման համար։
Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որից հետո նա կալանավորվել էր անցած տարվա հունիսին։ Հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա ազատազրկման։ Պաշտպանական կողմը բողոքարկել է վճիռը, իսկ վերաքննիչ դատարանը փետրվարի սկզբին կալանքը փոխարինել է տնային կալանքով։

