ԱշխարհԳիտություն

Փետրվարի 28-ին կլինի «Մոլորակների մեծ շքերթ»

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ փետրվարի 28-ին և դրան հաջորդող օրերին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթը»։ Դա լինում է այն ժամանակ, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ «Շքերթը» տեսնելի կլինի փետրվարի 28֊ին նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Այն տեսանելի է եղել մայրամուտից անմիջապես հետո։ Շքերթին մասնակցել են Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Վեներան, Սատուրնը և Մերկուրին։ Ընդ որում՝ Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր էր տեսնել նաև անզեն աչքով։

Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։

Նշենք նաև, որ Երկիրը ծածկել է 7 բալ ուժգնությամբ հզոր մագնիսական փոթորիկ, և այսօր դրա ազդեցության գագաթնակետն է: Բնակիչների շրջանում սպասվում են գլխացավեր, ճնշման բարձրացում, անհանգստություն և թուլություն: