ԱշխարհԳիտություն

Գիտնականները հայտնաբերել են խորհրդավոր օբյեկտ՝ հնարավոր «Իններորդ մոլորակ»

Տիեզերքում թաքնված հսկա մոլորակ գտնելու հույսը նոր շունչ է ստացել։ Աստղագետները, ուսումնասիրելով տասնամյակներ առաջ արված ինֆրակարմիր տվյալները, հայտնաբերել են առեղծվածային նոր օբյեկտ, որը կարող է լինել արեգակնային համակարգի վաղուց փնտրվող «Իններորդ մոլորակը»։

Այս մոլորակը, ըստ գիտնականների, գտնվում է Նեպտունից էլ շատ հեռու, իսկ նրա ուղեծրի մեկ պտույտը կարող է տևել մինչև 20,000 տարի։

Հայտնագործությունը հնարավոր է դարձել շնորհիվ NASA-ի 1983 թվականի IRAS առաքելության և Ճապոնիայի AKARI արբանյակի տվյալների։ Գիտնականները համադրել են այս հին ինֆրակարմիր պատկերները և հայտնաբերել մի աղոտ, գրեթե աննկատ լույսի կետ, որը դանդաղորեն շարժվում է։ Այս շարժումը կարող է վկայել, որ առջևում տիեզերական նոր հայտնագործություն է սպասվում։

Նոր օբյեկտը մոտավոր Նեպտունի չափն ունի, սակայն նրա ուղեծրի թեքությունը բավական տարօրինակ է՝ շուրջ 120 աստիճան Արեգակնային համակարգի հիմնական հարթությունից։ Սա խիստ շեղում է այն կանխատեսումներից, որոնք մինչ այժմ արվել էին հնարավոր Իններորդ մոլորակի վերաբերյալ։

Ներկայում հետազոտողները փորձում են նոր դիտարկումներով վերստին գտնել այս օբյեկտը և հստակեցնել նրա շարժման ուղին։ Եթե ապացուցվի, որ այն իսկապես մոլորակ է, ապա սա կդառնա վերջին 200 տարվա ամենամեծ տիեզերական հայտնագործություններից մեկը։

Սեդա Մարտոյան