ԱշխարհԳիտությունՀայաստան

Սեպտեմբերի 7-ին Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հայաստանում

Այսօր երեկոյան Հայաստանը ևս ականատես կլինի տարվա ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկին՝ Լուսնի ամբողջական խավարմանը։

Գիտնականները այս երևույթը հաճախ անվանում են նաև «արյունագույն Լուսին» (Blood Moon), քանի որ խավարման ընթացքում Լուսինը ստանում է կարմրավուն երանգ։

Երևույթը Երևանում կսկսվի 

19:28-ին, իսկ իր ամենախոր փուլին՝ «լիակատարությանը», կհասնի 22:11-ին։ Խավարմանը վերջ կդրվի կեսգիշերից հետո՝ 00:55-ին։ Ընդհանուր տևողությունը կազմում է ավելի քան հինգ ժամ, որից ամբողջական փուլը կշարունակվի շուրջ 1 ժամ 22 րոպե։

Այսպիսի երևույթ դիտելու համար հատուկ սարքեր հարկավոր չեն․ Լուսինը տեսանելի կլինի անզեն աչքով։

Այս խավարումը բացառիկ է նրանով, որ այն դիտելի կլինի գրեթե ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում։ Չի երևալ միայն որոշ տարածքներում, օրինակ՝ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի մեծ մասում։ ԱՊՀ երկրներում նույնպես հնարավոր կլինի հետևել խավարմանը՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

Սեդա Մարտոյան