ԱշխարհԳիտություն

Օգոստոսի 10-ին երկնքում կդիտվի վեց մոլորակների հազվագյուտ համադրված շքերթ

2025 թվականի օգոստոսի 10-ի վաղ առավոտյան երկնքում կպատահի եզակի տիեզերական իրադարձություն՝ մոլորակների մեծ շքերթ։ Այս երևույթը հնարավորություն կտա անզեն աչքով և աստղադիտակով տեսնել վեց մոլորակների՝ Մերկուրիի, Վեներայի, Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի համադրված դիրքավորումը երկնքում։

Շքերթը կսկսվի արևածագից մոտ մեկ ժամ առաջ՝ Երևանի ժամանակով 05:00-ին։ Այս պահին մոլորակները կգտնվեն իրենց առավել տեսանելի դիրքերում և, եթե երկինքը պարզ լինի, դիտումը կլինի առավել արդյունավետ։

Նշենք, որ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Սատուրնը կհայտնվեն առանց հավելյալ սարքերի՝ պարզապես անզեն աչքով, մինչդեռ Ուրանը և Նեպտունը հնարավոր կլինի տեսնել միայն աստղադիտակի կամ հեռադիտակի օգնությամբ։

Սեդա Մարտոյան