Իսրայելում 7 մարդ է զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով
Հոկտեմբերի 1-ին Իսրայելի տարածքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։ Զենքով և դանակով զինված 2 անձ դուրս են եկել երկաթուղուց և հարձակվել մարդկանց վրա։ Նշվում է, որ գործողության ընթացքում 7 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել։ Նրանք վնասազերծվել են քաղաքացիների և քաղաքային անվտանգության աշխատակիցները աշխատակիցների կողմից։ Ահաբեկիչներից մեկը մահացել է, մյուսը գտնվում է ծանր վիճակում։ Պարզվել է, որ նրանք պաղեստինցիներ են եղել։
Իսրայելյան լրատվամիջոցները հայտնում են, որ սա վերջին տարիների ամենամահաբեր ահաբեկչությունն է։ Գործողությունը սկսվել էր Իսրայելի վրա Իրանի հարձակումից ժամեր առաջ։