
Մեկնարկել է «Հայերը Ռուսաստանի հարավում. պատմություն, մշակույթ, ընդհանուր ապագա» միջազգային գիտաժողովը
Նոյեմբերի 12-ին Դոնի Ռոստովում մեկնարկեց «Հայերը Ռուսաստանի հարավում, պատմություն, մշակույթ, ընդհանուր ապագա» միջազգային 5-րդ գիտաժողովը։ Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև նոյեմբերի13-ին։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր՝ սկսած հայ-ռուսական հարաբերություններից մինչև հայերի թողած հետքը Ռուսաստանի մշակույթում։
Հատկապես մեծ տեղ է հատկացվելու Ռուսաստանի հարավի հայերի կյանքին, նրանց պատմությանը, լեզվի, ազգային մշակույթի, տնտեսական գործունեության և այլ հարցերին։
Առանձին բանախոսություններով քննարկվելու են նաև հայկական համայնքներում Հայ Առաքելական եկեղեցու դերի ու կարևորության մասին հարցերը։
Ծրագիրը կազմակերպվել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի, Հարավային դաշնային համալսարանի կողմից։ Իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան։ Ծրագրի անփոփոխ համակազմակերպիչն է հանդիսանում Դոնի Նախիջևանի հայկական համայնքը։
Հավելենք, որ բացման արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը։
Ցավոք, չնայած մի շարք գործընկերների բազմաթիվ ծրագրերին ու խոստումներին, հայագիտական գիտաժողովները մեր երկրում հազվադեպ են դարձել։ Ուստի, հպարտությամբ կարող ենք փաստել, որ այս առումով Դոնի Ռոստով քաղաքը դարձել է հայագիտական իսկական կենտրոն, որտեղ երեք տարին մեկ պարբերաբար անցկացվում են նման գիտաժողովներ։ Եվ այս ավանդույթը պահպանվում է 2012 թվականից։