ՀայաստանՍոցիալական

Ռուս-վրացական սահմանին խցանումներ են

Վերին Լարսի անցակետում շարունակում է լարված մնալ իրավիճակը․ ռուս–վրացական սահմանին առաջացել է շուրջ 5 կիլոմետրանոց խցանում։

Տեղեկությունների համաձայն՝ հատկապես ծանր է վիճակը այն վարորդների համար, ովքեր երթևեկում են օտարերկրյա համարանիշներով մեքենաներով․ նրանց համար ճանապարհը կարող է տևել մինչև 18 ժամ, ինչը կախված է նաև Կոբիում կանգառի տևողությունից։

Չեզոք գոտում իրավիճակը համեմատաբար թեթև է, սակայն Վրաստանից դուրս գալու ուղղությամբ շարունակում են գոյանալ լուրջ խոչընդոտներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին Լարսը կրկին փակվել էր ծանր բեռնատարների համար։ Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում էին, որ սահմանը փակ է երկու ուղղություններով, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր չէ անցնել։