ՀայաստանՍոցիալական

Սոչիի օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են, այդ թվում՝ դեպի Հայաստան

Սոչիի միջազգային օդանավակայանում օգոստոսի 30-ի երեկոյան և 31-ի առավոտյան գրանցվել են մի շարք չվերթերի ուշացումներ։ Օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ ավելի քան երկու ժամով հետաձգվել է ութ չվերթ, իսկ առցանց ցուցատախտակի տվյալները վկայում են, որ ընդհանուր առմամբ ավելի քան 50 չվերթի ուշացումներ։

Ուշացումները վերաբերում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններին։ Մասնավորապես, հետաձգվել են Սոչիից Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա, Երևան և Բաթումի մեկնող չվերթերը, ինչպես նաև այդ քաղաքներից Սոչի ժամանող ինքնաթիռները։

Օդանավակայանի ներկայացուցիչները վստահեցնում են, որ բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով, իսկ ուշացումները պայմանավորված են ավիաընկերությունների արտադրական պատճառներով։ Օդանավակայանի տարածքներում տեղակայված հյուրընկալության ոլորտի մենեջերները պատրաստ են աջակցել ուղևորներին և պատասխանել նրանց հարցերին։

Նշենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանի տարբեր օդանավակայաններում երբեմն սահմանափակումներ են մտցվում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Սակայն Սոչիի օդանավակայանից հայտնում են, որ այս անգամ ուշացումները դրանց հետ կապ չունեն։