ՀայաստանՍոցիալական

Հայաստանը Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ է ներգրավում՝ առողջապահության որակի բարելավման համար

Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 45.3 մլն եվրո վարկ կներգրավի՝ նպատակ ունենալով բարելավել առողջապահության ոլորտի ծառայությունների որակը: Վարկը տրամադրվում է արդյունքահեն վարկային ծրագրով, ինչը նշանակում է, որ միջոցները կտրամադրվեն միայն այն ցուցանիշները կատարելուց հետո, որոնք առնչվում են առողջապահական հաստատությունների բարելավմանը, ծառայությունների որակի գնահատմանը, թվայնացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության գործիքների ներդրմանը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել է, որ ծրագրի իրականացումը կկայանա մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, վարկի տոկոսադրույքը միջինում կազմում է 3.11%, մարման արտոնյալ ժամկետը՝ 7 տարի, ամբողջ ժամկետը՝ 18 տարի:

Վերջին տարիներին Հայաստանը Ասիական զարգացման բանկից և այլ միջազգային ֆինանսական կառույցներից արդեն ներգրավել է մոտ 297 մլն եվրո տարբեր ծրագրերի իրականացման համար, ներառյալ առողջապահության, ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտների զարգացման ծրագրերը:

Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին տարիներին բավականին մեծ վարկեր է վերցնում Ասիական զարգացման բանկից։ Վերջին անգամ Սյունիքի զարգացման ծրագրի համար Կառավարությունը Ասիական բանկից վերցրել էր 50 միլիոն եվրո։

Սեդա Մարտոյան