ՀայաստանՍոցիալական

Նոր շարժասանդուղքներ Երևանի մետրոպոլիտենում

Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի Գործարանային ու Սասունցի Դավիթ կայարաններում: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է:

Երևանի մետրոպոլիտենում կա թվով 24 շարժասանդուղք, որոնցից հիմնանորոգված է 10-ը: