ՀայաստանՍոցիալական

Անշարժ գույքի գործարք կատարելիս հնարավոր կլինի ստանալ առցանց տեղեկատվություն

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն իրակաանցնել անշարժ գույքի ոլորտում, ըստ որի՝ անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս քաղաքացիները կարողանան ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն՝ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարաններից: Այս քայլը նպատակ ունի բարձրացնել գործարքների թափանցիկությունը և նվազեցնել իրավաբանական խնդիրները։

Նախագծով նախատեսվում է, որ դատարաններում կայացված որոշումները, որոնք վերաբերում են անշարժ գույքի վրա սահմանափակումների կամ իրավունքների վերացմանը, նույնպես ներդրվեն էլեկտրոնային համակարգերում և արտացոլվեն միասնական Կադաստրի տեղեկանքներում։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ստանալ ամբողջական տեղեկատվություն՝ առանց հավելյալ տանից դուրս գալու կամ հարցումների։

Հարցը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և արժանացել դրական եզրակացության։

Նախագիծն ընդգծում է նաև թվային համակարգերի փոխգործելիությունը, սահմանափակումների հանման գործընթացի պարզեցումը և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը։

Սեդա Մարտոյան