ՀայաստանՍոցիալական

Վերին Լարսում հերթի մեջ են կանգնած ավելի քան 600 հայկական բեռնատար

Վերին Լարսի անցակետում շարունակում են կուտակվել տրանսպորտային միջոցներ։ Վերջին տվյալներով՝ հերթում գրանցված է 1907 մեքենա, որոնցից 647-ը հայկական բեռնատարներ են։

Խցանումների հիմնական պատճառը Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան զբոսաշրջային մեծ հոսքն է։

Նշենք, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային մայրուղին Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկա»-ն հաստատել էր, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուսաստանում դադարեցված է: