Արդյո՞ք Երևանում փոփոխությունները նվազեցրել են խցանումները
Հայաստանում մոտ 44,000 տրանսպորտային միջոց ավելացել է վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ Երևան քաղաքում գրանցված տրանսպորտային միջոցները ավելացել են մոտ 11,912–ով։ Սա ուղիղ ազդեցություն է ունենում Երևան քաղաքում երթևեկության վրա, որովհետև բոլոր տրանսպորտային միջոցները ինչ֊որ մի պահի դառնում են երթևեկության մասնակիցներ։
Չնայած որ քաղաքապետարանը հայտարարում է նրա մասին, որ երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունների արդյունքում Երևանում խցանումները նվազել են, այնուամենայնիվ Yandex Maps ծրագրի միջոցով կարող ենք տեսնել, որ Մաշտոցի պողոտայում, Գրիգոր Լուսավորչի, Հաղթանակի կամուրջի, Վազգեն Սարգսյանի անվան փողոցներում շարունակում են խցանումներ լինեն։ Ծրագիրը նշում է, որ Երևանում ժամը 17-ից մինչև 20։00 երթևեկությունը նույնսիկ հասնում է 8 բալի։ Սա նշանակում է, որ Երևանում մինչ փոփոխություններն էլ այդ ժամերին լինում էին խցանումներ։

