ՀայաստանՍոցիալական

«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ «Գյումրու օր» տոնակատարությունը չի չեղարկվել։ Ավելի վաղ շրջանառվել էին տեղեկություններ, թե տոնը չի անցկացվի, քանի որ քաղաքապետի առաջարկով այն հանվել է ավագանու օրակարգից։

Սակայն հարկ է նշել, որր սկզբում Ղուկասյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր․ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է,Ավագանուն ներկայացված նախագծում կոնկրետ օրը նշված չէ»։

Ընդհանուր ուսումնասիրություւնների արդյունքում պարզ դարձավ, որ «Գյումրու օր» միջոցառմանը հատկացվելու է 6 միլիոն դրամ, որից 4 միլիոնը՝ բեմական և լուսաձայնային տեխնիկայի վարձակալության ու սպասարկման, 2 միլիոնը՝ երաժիշտների, արտիստների, հաղորդավարների վարձատրության, ինչպես նաև գովազդային ու տպագրական աշխատանքների համար։