ՀայաստանՍոցիալական

Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը մեկնարկել է

Սյունիքի մարզում գտնովղ Սպանդարյանի ջրանցքի վերականգնման աշխատանքները պաշտոնապես մեկնարկել են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Վերականգնված ջրանցքի շնորհիվ Սիսիանի տարածաշրջանում ավելի քան 2000 հա հողատարածք կդառնա ոռոգելի, ինչը նշանակալի աջակցություն կլինի համայնքների գյուղատնտեսական զարգացման համար։ Նշվում է, որ ոռոգման ջրով կապահովվեն սահմանային բոլոր համայնքները։

Սառնակունքի համայնքապետարանից էլ հայտնեցին, որ այս տարի Սպանդարյանի ոռոգման ջրի շնորհիվ գյուղում կատարվել է դեղին ոլոռի ցանքս։ 1 հեկտարի հաշվարկով մոտ 3 հազար կիլոգրամ բերք է ստացվել։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համակարգմամբ՝ Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնակցությամբ։

Սպանդարյանի ջրամբարը կառուցվել է 1939 թվականին:  Այն Արփա գետին միացված է 21,6 կմ երկարությամբ թունելով (Որոտան-Արփա-Սևան ջրատար)։ Ջրամբարը կառուցվել է Որոտանի հիդրոհամալիրի շահագործման համար և մտնում է Որոտանի կասկադի մեջ։

Սպանդարյանի ջրամբարը Հայաստանի ամենամեծ ջրամբարներից մեկն է,  ընդհանուր ծավալը 257 մլն խմ է, օգտակարը՝ 218 մլն խմ: Սպանդարյանի ջրամբարը հնարավորություն ունի ոռոգելու շջակա վեց համայնքները: