ՀայաստանՍպորտ

«Փյունիկը» արգելել է իր մանկապատանեկան թիմի նախկին ֆուտբոլիստների մուտքը մարզաբազա․ «Նոան» արձագանքել է 

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում փակցված է թիմի մանկապատանեկան թիմում հանդես եկած մի քանի ֆուտբոլիստների լուսանկարներ, որոնց մուտքն արգելված է, սրա մասին հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

«Փյունիկը» հայտարարություն էր տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ այն ֆուտբոլիստները, որոնք լքել են ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ, նրանք անցանկալի անձեր են, և այդ պատճառով մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: 

Նշվում են, որ այդ ֆուտբոլիստները տեղափոխվել են հայկական մեկ այլ ակումբ՝ «Նոա»։ «Նոայից» արձագանքել են այս դեպքին՝ նշելով, որ անընդունելի են համարում անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։