Իսրայելը հարվածել է քրիստոնեական բնակավայրի
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Լիբանանի հյուսիսում գտնվող Զղարթա գավառի Այթու բնակավայրը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է առնվազն 22 զոհի մասին։ Եվս 8 մարդ վիրավորվել է։
Գյուղի բնակչությունը հիմնականում կազմված է քրիստոնյաներից։ Իսրայելը հարվածել է չորսհարկանի բնակելի շենքի, որտեղ ապաստանել էին Լիբանանի հարավից տեղահանված խաղաղ բնակիչները։
Այս պատերազմի ընթացքում սա Իսրայելի կողմից առաջին հարվածն էր քրիստոնեական բնակավայրերին։ Մինչ այս՝ հիմնականում հարվածներ էին հասցվում Լիբանանի հարավային շրջաններին և Բեյրութին։