ՀՀ զինված ուժերում հանցագործությունների ու մահերի թիվը նվազել են
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ 2023 թվականին ՀՀ զինված ուժերում եղել է հանցագործության 2 358 դեպք, մինչդեռ 2022 թ.` 4 570, այսինքն` թիվը 48.4 տոկոսով նվազել է։
Նա նաև տեղեկացրեց, որ 2023 թ. խաղաղ պայմաններում զոհվել է 22 զինծառայող, որից 15-ը` Ազատի հրդեհի դեպքի հետևանքով։
Ինչ վերաբերում է 2024 թվականի տվյալներին, ապա, ըստ Վարդապետյանի, հունվարից մինչ օրս զինծառայողների մահերի թիվը 26-ն է եղել, որից 6-ը սպանություն է եղել, 4-ը` հակառակորդի կողմից սպանություն, 4-ը` ավտովթար, 3-ը` հիվանդության դեպք, դժբախտ պատահարների 1 դեպք և այլն։
44-օրյա պատերազմից հետո մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է այս տարի՝ ըստ Աննա Վարդապետյանի հայտարարության։