Հայաստանն աշխարհում առաջինն է, որն ամբողջությամբ կանցնի էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգի
Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է քննարկվել՝ ըստ որի Հայաստանում կգործարկվի էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգ։
Համակարգն առաջարկվում է ներդնել փուլային՝ 2025 թվականի հունիսի 1-ից կամավոր, 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր կերպով։
Սրա հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի գործընթացի պարզեցումը՝ թղթային փաստաթղթերի հավաքագրման անհրաժեշտության բացակայության պատճառով, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, հիմնադրամներին կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: Գործատուին պետք չէ կատարել կրկնակի գործողություններ։ Բավական է մուտքագրել աշխատանքային պայմանագիրը և դա արդեն ավտոմատ կերպով մտնում է միասնական հաշվառման համակարգ:
Էլեկտրոնային կառավարման հարթակը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրեր, իսկ տեսչական մարմնին՝ առավել թափանցիկ, հաշվետու, վերահսկելի և իրավունքահեն պաշտպանություն իրականացնել։