ԱռողջությունՀայաստան

2024 թվականին կարմրուկով վարակվածների 60 տոկոսը երեխաներ են

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկի համաճարակի իրավիճակը Հայաստանում:

Հայաստանում 2024 թվականին գրանցվել է կարմրուկով վարակման 553 դեպք, որից 332-ը՝ երեխաներ։

Վերջին 6 օրվա մեջ գրանցվել է կարմրուկով վարակման 1 դեպք։

Իսկ սեպտեմբերի 28-ի դրությամբ Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատեր հաստատված դեպքերը 132-ն են։ Վերջին 9 օրվա ընթացքում տենդի դեպք չի գրանցվել։

Շուշան Ասրյան