Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Կոմիտաս 46 հասցեում սեպտեմբերի 24-ին «Honda Kona», «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Նա ընդունել է իր մեղավորությունը և նշել, որ հանցագործությունը կատարել է սոցիալական ցանցում այն անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ։
Պարզվել է, որ 00։45-ի սահմաններում երիտասարդը իր հետ բերված բենզինը լցրել է «Honda Kona» մակնիշի ավտոմեքենայի վրա և հրկիզել այն, ինչի հետևանքով շրջակայքում կայանված «Opel» և «BMW X6» մեքենաները նույնպես այրվել են։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։