ՀայաստանՏնտեսություն

Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը

Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։

Մոհսեն Մոհամմադզադեն հայտարարել է մաքսազերծման գործընթացի մեկնարկի մասին՝ Նորդուզի սահմանից հայկական մեքենաների մուտքն Իրան պարզեցնելու նպատակով և հայտարարել։

Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը այս առնչությամբ նշել է.

Նախկինում մաքսազերծման բացակայությունը քննադատության էր ենթարկվում Հայաստանի պաշտոնյաների և տեղացիների կողմից։ Այս երկրի քաղաքացիները ստիպված են եղել մեծ գումարներ վճարել մասնավոր մեքենաներով մեր երկիր մուտք գործելու համար: Այս գործընթացի սկիզբը կհանգեցնի հարաբերությունների ավելացմանը և ժողովրդական հաղորդակցության զարգացմանը երկու բարեկամ և հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև։

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն էլ հայկական մեքենաների մուտքը Իրան հեշտացնելու մաքսազերծման գործընթացի մեկնարկին նշել է.

Բազմաթիվ և կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև։ Մենք աշխատում ենք երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։